Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանը` «Յուրիմաժ»-ի անդամ

Հայաստանը` «Յուրիմաժ»-ի անդամ
30.01.2016 | 11:32

Հայաստանը դարձել է եվրոպական կինոարտադրական միության («Յուրիմաժ») անդամ: Նոր կարգավիճակը կինոգործիչներին համատեղ ֆիլմարտադրության մեծ հնարավորություն է ընձեռում: Լավ նախագծերը ֆինանսավորվում են: «Յուրիմաժի» անդամ դառնալու համար հաշվի են առնում տվյալ երկրի կինոարտադրությունը, զարգացման միտումները, մասնակցությունը միջազգային փառատոներին և այլն:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ